Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանի տարվա լավագույն մարզուհին հայազգի Յանա Եգորյանն է

Սպորտ
rus-yegoryan

Ռուսաստանը ներկայացնող հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը ճանաչվել է տարվա լավագույն մարզուհի՝ «Ռուսաստանի հպարտություն» անվանակարգում: Այդ մասին հայտնում է ՌԴ սպորտի նախարարության պաշտոնական կայքէջը: Օլիմպիական կրկնակի չեմպիոնն առաջ է անցել նախարարության կողմից ներկայացված մյուս երկու թեկնածուներից՝ սպորտային մարմնամարզուհի Ալիա Մուստաֆինայից եւ գեղարվեստական մարմնամարզուհի Մարգարիտա Մամունից: