Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանին կփոխարինի աշխարհի չեմպիոնը

Սպորտ
sport-mxitaryan

  Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում չի մեկնել Լոնդոն, որտեղ մանչեսթերցիները կհանդիպեն «Քրիստալ Փելասի» հետ՝ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում: Մեր խաղացողը ներկայումս նշված է վնասվածք ստացած խաղացողների ցուցակում: Հիշեցնենք, որ անցած կիրակի Լոնդոնի «Տոտենհեմի» հետ Անգլիայի առաջնության խաղում մեր ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մրցակցի կոպիտ հնարքի պատճառով: Ըստ նախնական տվյալների, վերականգման համար մեր ֆուտբոլիստից կպահանջվի նվազագույնը երկու շաբաթ: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանի փոխարեն թիմում ընդգրկել է աշխարհի չեմպիոն, գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերին, որն այս մրցաշրջանում առայժմ մեկ անգամ է հայտավորված եղել Անգլիայի առաջնության խաղում: