Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր- Պետրոսյանը պատրաստ է առաջինը անցնել ստուգումը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
74681ca7daff8510bec959b397193094

«Ապօրինի հարստացման քրեականացման օրենքի հեղինակը  եւ պահանջատերը ՀԱԿ-ն է: Ի սկզբանե մենք հայտարարել ենք, որ երկրում թալանին վերջ տալու գործիքներից լավագույնը սա է:  Ինչո՞ւ, որովհետեւ ժողովրդի աչքին է երեւում այդ ամենը: Բարձր պաշտոնատար անձինք դղյակներ են կառուցում, շքեղ մեքենաներ են վարում, դաչաներ ունեն, հարստություններ ունեն, ունեցվածքներ          արտասահմանում, բայց իրենց ողջ կյանքում ստացել են բավականին ցածր պետական աշխատավարձեր եւ այդ անհամապատասխանությունը պետք է հիմք ծառայի, որ օրինապահ մարմինները անհանգստանան»,- այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքերով՝ ապօրինի հարստացման քրեականացման օրենքը  հետադարձ ուժ պետք է ունենա եւ այդ մեխնիզմը պետք է տարածել բոլոր պաշտոնյաների վրա՝ ընդ  որում 1991 թ-ից սկսած:  «Որ ոչ- ոք չկարծի, թե չենք  ուզում, որ դա վերաբերի մեզ: Ես Լեւոն Տեր- Պետրոսյանի անունից հայտարարում եմ, ինքը պատրաստ է առաջինը անցնել այդ ստուգումը: Թող փորձեն գտնել որեւէ անհամապատասխանություն իր եկամուտների եւ ունեցվածքի միջեւ՝ չեն գտնի: Բագրատյանի եկամուտների եւ ունեցվածքի մեջ էլ չեն գտնի»,-  ասաց ԱԺ պատգամավորը: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ  ՀԱԿ-ն  իր նախընտրական ծրագրի ամենակարեւոր քայլերից մեկը պետք է  համարի հենց  այս ապօրինի հարստացման քրեականացմանը հետադարձ ուժի մեխանիզմ գտնելը: