Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը եւ Անիշ Գիրին կրկնեցին քայլերը

Սպորտ
a1aronyan-3

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Լոնդոնում ընթացող շախմատի խոշոր մրցաշարում:   Այսօր կայացած 5-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով մրցեց Անիշ Գիրիի հետ: Երկու շախմատիստները արդեն խաղասկզբում փոխանակումներ կատարեցին եւ շատ արագ, 20-րդ քայլին, հաշտություն կնքեցին՝ երկու անգամ կրկնելով նույն դիրքը:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը 4-րդ անընդմեջ անգամ ոչ-ոքի խաղաց մրցակցի հետ: Նա վաստակեց 3 միավոր եւ շարունակում է կես բալով ետ մնալ մրցաշարի միանձնյա առաջատար, ամերիկացի Ուեսլի Սոից, որն այս տուրում գրոսմայստերական ոչ-ոքի արեց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:   Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ դեկտեմբերի 15-ին նախատեսված 6-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, որը առայժմ հաղթանակ չի տոնել մրցաշարում եւ 2 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: