Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Մ-17 հավաքականը էլիտ-ռաունդում հանդես կգա Թուրքիայում

Սպորտ
sport-elit

Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների 2016/2017թթ. ֆուտբոլի առաջնության էլիտ ռաունդում Հայաստանի պատանեկան հավաքականը ընդգրկվել է 1-ին խմբում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր պատանեկան հավաքականի մրցակիցները կլինեն Գերմանիայի, Թուրքիայի եւ Ֆինլանդիայի թիմերը: Մրցաշարը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում, մարտի 23-28-ը: Եզրափակիչ փուլ կմտնեն խմբի հաղթողը եւ երկրորդ տեղ գրաված թիմը, եթե վերջինս մտնի լավագույն յոթ հավաքականների մեջ: Եվրոպայի 2017թ. պատանեկան առաջնության եզրափակիչ մրցաշարը կկայանա եկող տարվա մայիսի 3-19-ը, Խորվաթիայում: