Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները նաիրիտցիներին հեռացրին ճանապարհից. թարմացված (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
police-1

12. 12 Ոստիկանները քիչ առաջ ուժ կիրառելով, հրելով «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին հեռացրին ճանապարհից եւ բացեցին մոտ 50 րոպե փակ մնացած Բագրատունյաց պողոտան: Այս պահին  ոստիկանները պատ կազմած՝ հետեւում են, որպեսզի ճանապարհը չփակվի: Ոստիկաններին է միացել նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: 11. 22. Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին փակել են գործարանի դիմացի Բագրատունյաց պողոտան՝ պահանջելով վճարել իրենց 6 ամսվա աշխատավարձը։ Նաիրիտցիները նշում են, որ միայն ճանապարհ փակելով հնարավոր է հասնել արդյունքի։ Այս պահին բազմաթիվ մեքենաներ են կուտակվել ճանապարհին։ Վարորդները բանակցում են նաիրիտցիների հետ, սակայն վերջիններս անդրդվելի են։ nairit