Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ

Սպորտ
a1aronyan-2

Լոնդոնում շարունակվում է «London chess classic» շախմատի մրցաշարը:   Այսօր կայացած 4-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի խաղաց ամերիկացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայի հետ: Կողմերը հաշտություն կնքեցին արդեն 31-րդ քայլին:   Լեւոն Արոնյանն այժմ իր ակտիվում ունի 2,5 միավոր եւ բաժանում է 1-3-րդ տեղերը: Տուրի մյուս դիմակայությունները դեռեւս շարունակվում են: