Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնների լիգայի համար կպայքարի միայն 6 գործող չեմպիոն

Սպորտ
sport-liga

Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիաների միության նստավայրում այսօր կայացել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Խմբային փուլում առաջին եւ երկրորդ տեղերը գրաված թիմերը ընդգրկվել են առանձին-առանձին զամբյուղներում: Արդյունքում ձեւավորվել են այսպիսի զույգեր. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Մոնակո» (Ֆրանսիա) «Ռեալ» (Իսպանիա) - «Նապոլի» (Իտալիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) «Պորտու» (Պորտուգալիա) - «Յուվենթուս» (Իտալիա) «Բավարիա» (Գերմանիա) - «Արսենալ» (Անգլիա) «Բայեր» (Գերմանիա) - «Աթլետիկո» (Իսպանիա) ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բարսելոնա» (Իսպանիա) «Սեւիլյա» (Իսպանիա) - «Լեսթեր» (Անգլիա) Խմբերի հաղթողները փլեյ-օֆֆը կսկսեն մրցակցի հարկի տակ: Առաջին խաղերը կկայանան փետրվարի 14-15-ին եւ 21-22-ին, իսկ պատասխանները՝ մարտի 7-8-ին եւ 14-15-ին: Ի դեպ, 1/8 եզրափակիչ մտած 16 թիմերից միայն վեցն են իրենց երկրների գործող չեմպիոններ: