Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը երկու շաբաթ բաց կթողնի

Կարևոր լուրեր Սպորտ
heno

Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի առաջիկա երկու շաբաթների խաղերը: Այդ մասին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի հեռուստաալիքով հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: «Վիրահատության կարիք չկա, սակայն վերականգման համար կպահանջվի մոտ երկու շաբաթ: Հույս ունեմ, որ Սուրբ ծննդյան երկրորդ օրը Հենրիխն արդեն պատրաստ կլինի թիմի խաղին», - ասել է պորտուգալացի մասնագետը: Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագը ոտքի վնասվածք է ստացել երեկ Անգլիայի առաջնությունում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ» խաղի 85-րդ րոպեին, երբ հյուրերի պաշտպանը կոպիտ հնարքով կանգնեցրել է մեր ֆուտբոլիստի վտանգավոր ճեղքումը: Ի դեպ, ESPN հեռուստաընկերությունը Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Անգլիայի առաջնության 15-րդ տուրի խորհրդանշական հավաքականում՝ նշելով. «Մինչեւ վնասվածք ստանալը Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» շարժիչ ուժն էր, մարդ, որը դարձավ հաղթական միակ գոլի հեղինակը: Նրա ներկայիս մարզավիճակը զարմացնում է մասնագետներին, ուստի հարց է ծագում, իսկ ինչու՞ նախկինում նա չէր խաղում»: