Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը ցայտնոտում չնկատեց հաղթական տարբերակը

Սպորտ
a1aronyan-1

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնի խոշոր միջազգային մրցաշարում այսօր ուժերը չափեց միանձնյա առաջատար Ուեսլի Սոի հետ:   Սպիտակներով հանդես եկող մեր գրոսմայստերը միջնախաղում չնայած խաղային առավելություն ստացավ, սակայն ցայտնոտի պատճառով գրոհի անհաջող տարբերակ ընտրեց, որը սեւերին հնարավորություն տվեց հավասարեցնել դիրքը: Արդյունքում, 37-րդ քայլից հետո կողմերը խաղաղ դաշն կնքեցին: Լեւոն Արոնյանը վաստակեց 2 միավոր եւ այժմ բաժանում է 2-4-րդ տեղերը, իսկ Ուեսլի Սոն 2,5-ով շարունակում է գլխավորել աղյուսակը:   Հաջորդ, 4-րդ տուրում, մեր շախմատիստը կհանդիպի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ եւ նրա հետ միասին հավաքեց 2 միավոր: