Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ սպասված հաղթանակ պարգեւեց իր թիմին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
unnamed-14-1

«Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Անգլիայի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի խաղում սեփական դաշտում հաղթեց Լոնդոնի «Տոտենհեմին»: Հանդիպման միակ գոլը 29-րդ րոպեին հեղինակեց մեր ֆուտբոլիստը: Ավաղ, խաղի 84-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանին վնասվածք հասցրեց հյուրերի ֆուտբոլիստը եւ նրան պատգարակով դուրս բերեցին դաշտից: Հուսանք, որ այն լուրջ չի լինի եւ մեր հայրենակիցը արագ կվերականգնվի վնասվածքից: «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի խփած գոլի օգնությամբ վերջապես հաղթանակ տարավ երեք անընդմեջ ոչ-ոքիներից հետո եւ պահպանեց 6-րդ տեղը: Հաջորդ խաղը մանչեսթրցիները կանցկացնեն դեկտեմբերի 14-ին, «Քրիստալ Պելասի» դաշտում: Ավելի ուշ , «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հանդիպումից հետո ակումբի պաշտոնական ալիքի (MUTV) եթերում խոսել է Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ։ «Վնասվածքը շատ լուրջ չէ, վիրահատական միջամտության կարիք չկա։ Մխիթարյանը բաց կթողնի հաջորդ հանդիպումը, բայց հույս ունենք՝ նա պատրաստ կլինի «Boxing Day»-ին»,- ասել է պորտուգալացի մասնագետը։

via GIPHY

via GIPHY