Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պայթյունների արդյունքում Թուրքիայում բազմաթիվ մարդիկ են զոհվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
turqia

14. 00  Երեկ ուշ երեկոյան Ստամբուլի կենտրոնական հատվածում գրանցված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, որոնցից 7-ը քաղաքացիական անձինք են։ Նախ պայթեցվել է պայթուցիկով լի ավտոմեքենա, ապա իրեն պայթեցրել է մահապարտ ահաբեկիչը։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Ստամբուլի ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը հասել է 13-ի։ ........................ Թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի «Վոդաֆոն Արենա»  մարզադաշտի մոտ երեկ կեսգիշերին ավտոմեքենա է պայթեցվել, որի արդյունքում 29 մարդ է մահացել, 27-ը՝  ոստիկաններ: 166 մարդ վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել ֆուտբոլի Թուրքիայի առաջնության «Բեշիկթաշ» - «Բուրսասպոր» խաղի ավարտից երկու ժամ հետո: Ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, պայթյունից հիմնականում տուժել են մարզադաշտի տարածում հերթապահություն իրականացնող ոստիկանները: Ի դեպ, Թուրքիայի հեռուստատեսության եւ ռադիոյի բարձրագույն խորհուրդը լրատվամիջոցներին ժամանակավոր արգելել են դեպքի վայրից լուսաբանել պատահարը: Թուրքիայի Ներքին գործերի նախարարը հայտնել է, որ արդեն ձերբակալվել են 10 կասկածյալներ: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից: