Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իսպանական համաշխարհային ժառանգություն. պարից մինչ մի ողջ քաղաք

Հասարակություն
ispania1

Համաշխարհային ժառանգության ցանկում Իսպանիան 44 օբյեկտ ունի։ Այս օբյեկտները մարդկային ստեղծագործական գլուխգործոցներ են, վկայում են մարդկային արժեքների մասին։ Այս օբյեկտները բացառիկ են՝ մշակութային ավանդույթի կամ քաղաքակրթության համար, որը գոյություն ունի մինչ այսօր կամ արդեն անհետացել է։ Ի դեպ, Հայաստանը եւս այս օբյեկտների շարքում մի քանի տեղ ունի. Էջմիածնի մայր տաճարը, Սանահինի և Հաղպատի, Գեղարդի վանական համալիրները, Զվարթնոցի տաճարը։ Իսպանիայի պատմական քաղաքներից է Տոլեդոն՝  Կաստիլիա-Լա Մանչայի ինքնավար համայնքում։ Միջնադարյան քաղաքն ամբողջությամբ համաշխարհային ժառանգության օբյեկտ է՝ գրանցված ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Այն կառուցել են հրեաները, արաբները, կաթոլիկները. և ամբողջ քաղաքը հենց երեք միանգամայն տարբեր ոճերի յուրօրինակ միքս է։ Գոթական ու արաբական ասեղնագործ նախշերին գումարվում է հրեականը ու մի յուրահատուկ կոլորիտ ստեղծում։ Այստեղ նույնիսկ հուշանվերներն ու զարդերն են տարբերվող։   Քաղաքի բնակչությունը մոտ 80 810 հազար է։ Տարվա բոլոր եղանակներին այստեղ հիմնականում զբոսաշրջիկների կտեսնես։ Հաճելի է պարզապես քայլել սալահատակներով նեղլիկ փողոցներով, հատկապես երեկոյան վառվող լամպերը միջնադար են տեղափոխում։ 15356844_1361013473911720_2061559237_n 15451356_1361007710578963_550660876_n Տոլեդոյի Սուրբ Մարիամի տաճարը ներսից թանգարան է՝ տարբեր սրահներով։ Գիտակ մարդիկ ասում են, որ ողջ Եվրոպայում այս տաճարի ներսն անգերազանցելի է։ Այստեղ մի սրահում կարող է առաստաղն արաբական ոճով կառուցված լինել, պատերը՝ գոթական, մյուս սրահ մտնելիս քեզ միջնադարյան հագուստով ես զգում, մեկ այլ սրահ մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի՝ սկսած աթոռների իմաստուն քանդակներից։ Հատկապես տպավորիչ է Մարիամ Աստվածածնի պատը։ 15337619_1356882757658125_4765667319824456617_n Գրեկոյի, Տիցիանի, Վելասկեսի գլուխգործոցները ևս գտել թանգարանային սրահներում: 15355663_1356866554326412_8751144009804303657_n 15356546_1356865580993176_8538046550896128838_n Իսպանիայում համաշխարհային ժառանգության օբյեկտներից է Բարսելոնայի Սուրբ Ընտանիքի քավության մայր տաճարը՝ հայտնի որպես Սագրադա Ֆամիլիա։ Այն պատկանում է  Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն։ Չնայած որ եկեղեցին դեռևս կառուցվում է, այն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է։ 2010 թվականի նոյեմբերի 7-ին Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը պաշտոնապես օծել է մայր տաճարը։ dscn7668 dscn7674 dscn7683 Տաճարի շինարարությունն սկսվել է 1882 թվականին՝ շուրջ 129 տարի փաստորեն կառուցվում է, ասում են՝ կավարտվի 2026-ին՝ Գաուդիի մահվան 100-րդ տարելիցին։ dscn7679 Հնարավոր չէ լինել Բարսելոնայում և չայցելել նաև Գաուդիի ճարտարապետությամբ կառուցված Կասաները՝ տները, որոնք նաև բնակելի շենքեր են իբրև ծառայում, և հատկապես Գուելի այգին՝ իր մողեսով, որը Բարսելոնայի խորհրդանիշերից է։ Սա ևս համաշխարհային ժառանգություն է՝ գրանցված ՅՈՒՆԵՍԿՕ-ում։

Կառուցվել է կատալոնացի ձեռներեց Էուսեբի Գուելի պատվերով: Այգին զբաղեցնում է 15 հեկտար տարածք, իսկ շինարարությունը տևել է 13 տարի:

dscn7816 dscn7840 Անտոնիո Գաուդիի տունը dscn7800 dscn7870 dscn7802 Քաղաքի Տիբիդաբո լեռան վրա եւս մի մեծ ու հրաշագեղ տաճար կա՝ Սուրբ Սրտի տաճարը՝ վրան Քրիստոսի արձանը։ Ամբողջ աշխարհին հայտնի է Բրազիլիայում գտնվող Քրիստոսի արձանը, բայց այս մեկը ոչ պակաս տպավորիչ է: dscn7965   dscn7966 Վճարովի վերելակով կարող ես բարձրանալ մինչ արձանը 15207915_1340279672651767_1287923725_n dscn8028 Քաղաքի արվարձաններից մեկում Մոնսերատ սուրբ լեռն է՝ Սուրբ Մարիամի մենաստանով։ Այստեղ թխամաշկ տիրուհու ձեռքին հպվելով հնարավոր չէ երազանքիդ իրական վայելքը չզգաս։ 15135536_1338846579461743_975794129_n Մոնսերատ Բենեդիկտյան մենաստանը Կատալոնիայի հոգեւոր խորհրդանիշներից է եւ ամբողջ աշխարհի կաթոլիկների ուխտագնացության կենտրոններից մեկը: dscn7755 dscn7759 Հոգևորը միախառնված է բնության հրաշքին՝ հսկաների տեսքով լեռներին: Ի դեպ, հսկա տիկնիկները հենց այս ժայռերի նմանությամբ Բարսելոնայի խորհրդանիշերից են: dscn7751   dscn7652 Անդրադառնանք մեկ այլ արժեքի՝ ոչ նյութական, դարձյալ գրանցված ՅՈՒՆԵՍԿՕ-ում։ Ֆլամենկո։ Պարի այս ոճը ծագել է 15-րդ դարում Անդալուզիայում՝ մավրիտական երաժշտական մշակույթից։ Այս ոճի վրա մեծապես ազդել է նաև գնչուական երաժշտությունը, երբ մեծ թափով այստեղ են եկել գնչուները։ Երկար ժամանակ ֆլամենկոն համարվում էր «փակ արվեստ», քանի որ գնչուները ապրում էին մեկուսացված. ֆլամենկոն զարգանում էր նեղ շրջանակներում։ Սակայն XVIII դարի վերջում գնչուների հալածանքները վերջացան, և ֆլամենկոն դուրս եկավ ակումբների ու սրճարանների միջավայրից: Շատերը համարում են իսպանական գնչուներին այս ոճի հիմնական ու իրական կրողներ։ Անձամբ իմ տպավորությամբ այս ոճը հենց ամբողջությմբ  գնչուական է, եթե հաշվի չառնենք այժմյան միքսերը՝ ջազի և այլ ոճերի հետ։ Ֆլամենկոն վայելելու համար պետք է այցելել որևէ շոուի։ Այդպիսիք կան իսպանական գրեթե բոլոր քաղաքներում։ Բարսելոնայի Պալասիո դել ֆլամենկոն հյուրերին ընդունում է շոուից  մեկ ժամ առաջ՝ անվճար մաստեր կլաս անցկացնելու։  Նախ՝ կարճամետրաժ ֆիլմ՝ Ֆլամենկոյի պատմության մասին, ապա պարողները սովորեցնում են մի քանի շարժում, ծափերի ռիթմը և ամենակարևորը՝ որ երբեք չպետք է բղավել «Բրավո», միայն ու միայն Օլե։ Այս մասին հատուկ շեշտով հաղորդվում է նաև շոուից անմիջապես առաջ։ 15403150_1361021050577629_563948581_n Բավական է Ֆլամենկոյի հերոսները բեմ բարձրանան, միանգամից կիրքը, սերը եռում է դահլիճում։ Նախ՝ Ֆլամենկոն հնարավոր չէ ուղղակի պարել. Նույնը վերաբերում է նաև երգիչներին ու երաժիշտներին։ Ֆլամենկոն անկեղծության պար է։ Ընդ որում՝ պար՝ հասուն տարիքի համար։ Այստեղ էլ հիմնական պարողները 40-ն անց կանայք էին։ Պար, որի մեջ մեծ դեր ունի հայացքի բովանդակությունը, գուցե՝ ապրած կյանքը, փորձը, դեր ունի ձեռքի շարժումն ու ոտքերի հարվածի ուժգնության չափը։ 15202500_1349760851703649_3022144507495968514_n Ֆլամենկոյի շոուն ինձ թույլ կտամ համեմատել  Մուլեն Ռուժի շոուի հետ՝ այդչափ տպավորիչ, թերեւս՝ ավելի անկեղծ։ 15450968_1361023587244042_427727428_n Ֆլամենկոյի հարվածներն իհարկե կարելի է լսել նաև իսպանական քաղաքների գողտրիկ փողոցներում։ goo gothic   Բարսելոնային գոթական այս թաղամասում օրինակ մի կողմից լսվում էր հպարտ կեցվածքով երիտասարդի կրունկների համաչափ տկտկոցը, իսկ տաճարին մոտենալով արդեն լսում ես ներսից եկող Բախի կանտատների ու Հենդելի արիաների հիպնոսացնող հնչյունները։   Հասմիկ Բուդաղյան Իսպանիա-Հայաստան