Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2019 թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը՝ Հայաստանում

Սպորտ
9deabb9c3988f40d0982c3cf84985c53

ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի նիստը հաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության եզրափակիչ փուլը Հայաստանում անցկացնելու հայտը: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը։

Այսպիսով, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջին անգամ կհյուրընկալի ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող եզրափակիչ փուլի մրցաշար Հայաստանում: Մրցաշարի անցկացման կոնկրետ ժամկետները և մարզադաշտերը կհաստատվեն ավելի ուշ: