Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց Մայքլ Ադամսին

Սպորտ
a1aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաղթանակով սկսեց Լոնդոնի Chess Classic մրցաշարը:   Առաջին տուրում նա սպիտակներով մրցեց անգլիացի գրոսմայստեր Մայքլ Ադամսի հետ: Սկզբնախաղում հավասար պայքար էր ընթանում, սակայն հետագայում սպիտակների թագուհին հաշվենկատ քայլերով մրցակցին ստիպեց սխալվել: Սեւերը շուտով որակ կորցրին եւ 41-րդ քայլին անձնատուր եղան:   Առաջին տուրում հաղթանակներ տարան նաեւ Վլադիմիր Կրամնիկն ու Ուեսլի Սոն: Վաղը կայանալիք 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ռուսաստանցի շախմատիստի հետ: