Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էմմա Պողոսովան եւ Հայկ Բարսեղյանը Վրաստանում ճանաչվել են առաջինը

Սպորտ
գագ

Հայաստանի երիտասարդ սուսերամարտիկները հաջող են հանդես եկել Վրաստանի Քութաիսի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, խոցասուսերի աղջիկների մրցումներում հաղթող է ճանաչվել Էմմա Պողոսովան: Նույն զենքաձեւի տղաների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայկ Բարսեղյանը, 2-րդ՝ Էդուարդ Օվիկյանը, 3-րդ՝ Արման Գրիգորյանը: Ճկասուսեր մրցաձեւում բոլորից հաջող հանդես է եկել Արմեն Դալլաքյանը, որը տղաների պայքարում գրավել է 2-րդ տեղը: Աղջիկների ճկասուսերում մրցանակային 3-րդ տեղն է զբաղեցրել Արփինե Աթոյանը: Նշենք, որ մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Իրանի երիտասարդ սուսերամարտիկները: