Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Տեր-Պետրոսյանը կմտնի նախընտրական պայքարի մեջ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
3933a7a30ce8d82fa06adf0d08b10b61

Լևոն Տեր-Պետրոսյանն ամբողջովին պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ. նա է գլխավորելու ՀԱԿ ցուցակը. այս մասին այսօր հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը. «Բացառված չեն բանակցություններն այլ դեմքերի վերաբերյալ, բայց ես չեմ տեսնում ուրիշ մեկին»։

Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններում հաղթանակի դեպքում շեշտակի կբարձրացնի կենսաթոշակները, 25 տոկոսով կէժանացնի գազի գինը, 14 հարկատեսակներից կթողնի 5-ը. ասում է Լևոն Զուրաբյանը։

 Ինչի՞ հաշվին սա կարվի. «Գործարարական կապիտալը Հայաստանից փախչում է, այդ թվում՝ Վրաստան։ Մենք այնպես կանենք, որ այդ կապիտալը կմնա Հայաստանում։ Ընդ որում, շնորհիվ պարզեցված հարկի՝ ստվերը կամովին լույս աշխարհ դուրս կգա»։

Լ. Զուրաբյանն անդրադարձավ վարչապետի հայտարարություններին. «Կարեն Կարապետյանը Գյումրիում հայտարարեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա։  Հիմա ես էլ հայտարարում եմ, որ Հայաստանում Կարեն Կարապետյանի կառավարություն չկա։ Կհավատա՞ք։ Չեք հավատա։ Հիմա ինչի՞ պիտի հավատանք, որ մենաշնորհ չկա»։

 Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ կունենա ՀԱԿ-ի դեկտեմբերի 17-ին տեղի ունենալիք համագումարում, և նրա ելույթը կլինի երկարաշունչ։