Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլը խփեց «Մանչեսթեր Յունայթեդում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
unnamed-12-1

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլը խփեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Դա տեղի ուենցավ այսօր՝ ուկրաինական «Զարյայի» հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղում: Մեր ֆուտբոլիստը հանդիպման 48-րդ րոպեին գեղեցիկ անհատական անցում ձեռնարկեց եւ հաշվենկատ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Սա Հենրիխ Մխիթարյանի խփած անդրանիկ գոլն է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական խաղում: Երկրորդ խաղակեսի վերջում Զլատան Իբրահիմովիչը կրկնապատկեց հաշիվը եւ ամրապնդեց իր թիմի հաղթանակը՝ 2:0: «Մանչեսթեր Յունայթեդը» խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը եւ մտավ 1/16 եզրափակիչ:

via GIPHY