Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրացիների և ուկրաինացիների մուտքը Շենգեն գոտի այսուհետ ազատ է

Քաղաքականություն
fcec69a348bc38dcbcd0c27345ff12ec

ԵՄ-ն 45 միլիոն ուկրաինացիների և 5 միլիոն վրացիների առանց վիզայի ճանապարհորդելու հնարավորություն է տվել: Այս մասին հայտնում է The Endependent-ը։ Մինչև ուշ գիշեր ձգված քննարկումների արդյունքում, որին մասնակցում էին ԵՄ ու Եվրախորհրդարանի ներկայացուցիչները, համաձայնության են եկել «բաց սահմաններ» մեխանիզմի շուրջ, որը կկիրառվի, բացառությամբ արտակարգ իրավիճակների: Նախկին երկու խորհրդային հանրապետությունները տարիներ շարունակ ճանապարհներ էին որոնում Արևմուտքին մոտ լինելու համար: Նրանց զայրացնում էր այն փաստը, որ ԵՄ-ն ոչ մի քայլ չի անում այդ ուղղությամբ: Եվ ահա, 50 միլիոն մարդ միանգամից հնարավորություն է ստանում մուտք գործել Շենգեն տարածք՝ առանց վիզային ռեժիմի։