Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ինչից է հաճույք ստանում կառավարության նիստում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed4

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ներկայացրած զեկույցն այսօր բավական երկար էր։ Հասկանալով, որ վարչապետն ավանդույթի համաձայն կարող է ընդհատել նրան՝ Լոքյանն ինքը առաջարկեց. «Հիմա շարունակե՞մ, թե՞ չշարունակեմ, պարոն վարչապետ, որովհետև երկար է»: Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցին հումորով մոտեցավ. «Իսկ դուք հաճույք ինչի՞ց եք ստանում»: «Չշարունակելուց»,- պատասխանեց Լոքյանը: Վարչապետն էլ արձագանքեց. «Դե դա արեք»: Դավիթ Լոքյանից հետո նախագիծ էր ներկայացնում Սուրեն Կարայանը։ Այս անգամ վարչապետը նախապես զգուշացրեց. «Ժամանակը հաշվի առնելով՝պարոն Կարայան, կողմնորոշվեք՝ ինչից եք հաճույք ստանալու»: