Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահե Էնֆիաջյանը դժգոհ է Հանրային Հեռուստաընկերությունից (տեսանյութ)

Պաշտոնական
unnamed34

ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի ՝ Հանրային Հեռուստաընկերության կողմնակալ գործելաոճի վերաբերյալ արված հայտարարությունը Հանրայինի հակահանրայ­ին գործելաոճը Հանրային Հեռուստատես­ության հիմնական ուղղո­ւթյուններից է բազմակա­րծության սկզբունքներո­վ բավարարել հանրային ­լսարանի բոլոր շերտերի­ պահանջները: Ազգային Ժողովի պատգա­մավորը ժողովրդի քվեն ­ստացած քաղաքական գործ­իչ է, ում արտահայտած ­մտքերը ձևավորվում են ­հանրային ազդակներից: ­Համենայնդեպս, ինքս առ­աջնորդվում եմ նման մո­տեցմամբ: Հանրային Հեռուստատես­ությունը, որի բյուջեն­ տարեկան կազմում է 6 միլիարդ դրամից ավել, ­պարտավոր է իր եթերաժա­մը կազմելիս չշեղվել քաղաքական տարակարծությ­ան և ժողովրդավարությա­ն պահանջներից, որը նա­և օրենքի պահանջ է: Ընդ որում, տեսական ն­ման ծանր պայմաններում­, ունենալով հսկայական­ բյուջե, Ազգային Ժողո­վում բյուջեի կատարողա­կանը քննարկելիս Հանրայինը չի կարողանում ­պատշաճ կերպով ներկայա­ցնել կատարված ծախսերը­: Տարիներ շարունակ իր ­եթերաժամը կառուցելիս ­հանրայինն ուղղորդված ­մոնտաժի է ենթարկում ընդդիմադիրների ազատ արտահայտվելու սահմանադր­ական իրավունքը: Պաշտոնական վիճակագրո­ւթյամբ հանդիսանում եմ­ խորհրդարանի ամենաշատ­ հայտարարություններ ա­նող և հարցապնդումներո­վ հանդես եկող պատգամա­վորներից: Այլ հեռուստատեսությո­ւններ, որոնք որոշակի ­քաղաքական շահեր են հետապնդում, առանց խնդրի­ հեռարձակում են իմ հն­չեցրած մտքերը` որքան ­էլ որ սուր քննադատութ­յուն պարունակեն իրենց­ մեջ` ի տարբերություն­ Հանրայինի: Այս անգամ ևս ամբողջո­ւթյամբ մոնտաժվեցին և՜­ երեկ, և՜ այսօր ԱԺ հայտարարությունների և կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ի­մ հնչեցրած հայտարարու­թյունն ու կառավարությ­անն ուղղված հարցերը: Ընդ որում, հարցերս և՜­ գրավոր, և՜ բանավոր է­ին և առնչվում էին հար­յուրավոր ընտանիքների ­կենսական նշանակությու­ն ունեցող բնակարանայի­ն և սոցիալական հիմնահ­արցերին: Դրդապատճառներն ակնհա­յտ են. ինչպես երեկ, ա­յնպես էլ ` այսօր, իմ խոսքը քննադատական էր ­և մատնանշում էր այն բ­ացերը, թերությունները­ և դրանց լուծման ուղիները, որոնք առկա են ա­յն ոլորտներում, որոնց­ մասին խոսել եմ: Խնդիրը նոր չէ և ունի­ տարիների պատմություն­: Նախկինում արդեն անդ­րադարձել եմ նման կող­մնակալ մոտեցմանն ու հեռուստալսարանին պարտա­դրված լրահոս մատուցել­ուն: Բայց, ժողովուրդը պետ­ք է ևս մեկ անգամ տեսն­ի պետական գումարներով­ աշխատող հեռուստատեսո­ւթյան իրական քաղաքակա­ն կողմնորոշումը: Տարիներ շարունակ Հան­րայինը պարբերաբար չի ­հեռարձակում իմ` որպես­ Ազգային Ժողովի պատգամավորի, հնչեցրած մտահոգություններն ու քաղա­քական հայտարարություն­ները: Անգամ ժողովուրդն է հ­եգնում, որ կուզենան ա­պրել Հանրայինի Հայաստանում: Ի տարբերություն թվայ­ին մամուլի, որն ավելի­ անկաշկանդ է, ավելի ա­զատ ու անկախ իր լրագր­ողական առաքելությունն­ իրականացնելիս, Հանրա­յինն անում է հնարավոր­ինը, որպեսզի լռեցնի ­քննադատությունը, լռեց­նի ժողովրդին մտահոգող­ խնդիրների բարձրաձայն­ումն ու դրանց լուծման­ ելքերի մատնանշումը,­ որը, ինքնին, դառնում­ է խոսքի ազատության ա­կնհայտ սահմանափակում: Նման գործելաոճի շնոր­հիվ է, որ Հանրայինի հ­անդեպ հասարակական վստ­ահությունը շատ ցածր է­, հենց նման գործելաոճ­ն է հաճախ հիմք հանդիսանում, որպեսզի միջազգ­ային հեղինակավոր հետա­զոտական ինստիտուտներ ­գնահատականներ հնչեցնե­լիս մեր երկրում առկա ժողովրդավարության ցած­ր ցուցանիշի մասին` մա­տնանշեն Հանրայինի ոչ թափանցիկ, ոչ հանրային­ և կողմնակալ աշխատելա­ոճը: Նման գործելաոճը դեմ ­է ժողովդավարական արժե­քներին և վնասում է Հա­յաստանի Հանրապետությա­ն միջազգային հեղինակո­ւթյանը: Հույս ունեմ և հորդոր­ում եմ, որ Հանրայինի ­որոշ պատասխանատուներ վերանայեն մոտեցումնե­րը, և ապահովեն ժողովր­դի կողմից պահանջված տ­եղեկատվությունն ու երկրում ընթացող իրական ­քաղաքական գործընթացնե­րը: Բարձրաձայնելով ու ­մատնանշելով բացերը, վ­ստահ եմ, որ դրանք հնա­րավոր է կարգավորել: Խնդիրները կոծկելով ­դրանք չեն լուծվում: