Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը մերժեց «Համախմբում»-ի օրենսդրական նախագիծը. ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
kayanatexi

Կառավարությունն այսօր մերժեց ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում էր կայանատեղիների վճարները չկատարելու դեպքում սահմանված տուգանքը 5000 դրամից իջեցնել 1000 դրամի: Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը մերժումը հիմնավորելով նշեց, որ ցանկացած հակաիրավական արարքի համար պատասխանատվության միջոց ու չափ նախատեսելիս նախ և առաջ անհրաժեշտ է համոզվել, որ վերջիններս հնարավորություն են տալու հասնել վարչական պատասխանատվության նպատակների իրականացմանը. «Այդ առումով նախագծով առաջարկվող սանկցիայի չափի նվազեցումը կարող է հանգեցնել քննարկման առարկա իրավախախտումների թվի ավելացման, ինչպես նաև կանխարգելիչ և դաստիարակչական գործառույթի բովանդակազրկման: Տուգանքի չափը սահմանելիս անհրաժեշտ է նկատի ունենալ նաև հնարավոր կորուստներն ու վարչարարության իրականացման ծախսերը»: