Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտաքին քաղաքականությունը հիմնվելու է չխառնվելու սկզբունքի վրա.Թրամփ (տեսանյութ)

Քաղաքականություն
2312C97D-3140-44E4-8676-848BF3D8BBCE_w987_r1_s

Ամերիկայի Ձայն Հյուսիսային Քարոլինայի Ֆայեթվիլ քաղաքում հանրահավաքին մասնակցելու ընթացքում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է գեներալ Ջեյմս Մեթիսին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին: «Այս պաշտոնում նրա ղեկավարությամբ մենք կամրապնդենք մեր ռազմական ուժը ու մեր դաշնակիցների հետ հարաբերությունները, կվերացնենք ահաբեկիչներին, կդիմակայենք մեր թշնամիներին և նորից Ամերիկան կդարձնենք անվտանգ»,-հայտարարել է Թրամփը: Պաշտոնաթող գեներալ Մեթիսը նախկինում զբաղեցրել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարի պաշտոնը և Մերձավոր Արևելքում իրականացրել ռազմական հատուկ գործողություններ, ինչպես նաև եղել է ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գլխավոր հրամանատարը: Սակայն պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու համար նրան անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի համաձայնությունը, քանի որ օրենքը պարտադրում է, որ նախկին զինվորականը կարող է զբաղեցնել պաշտպանության նախարարի պաշտոնը միայն թոշակի անցնելուց յոթ տարի անց: Նա թոշակի է անցել ընդամենը չորս տարի առաջ: Ֆայեթվիլի հանրահավաքին Թրամփն անդրադառձավ նաև անվտանգության խնդիրներին՝ ընդգծելով, որ նրա  և, որ նա չի ցանկանում, որ ամերիկյան զորքերը կռվեն այնտեղ, որտեղ չպետք է լինեն ընդհանրապես: Փոխարենը նա խոստացավ ավելի ակտիվ պայքարել ԴԱԵՇ-ի և ահաբեկչության դեմ՝ ամրացնելով կապերը հին դաշնակիցների հետ և ձեռք բերելով նորերին: