Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթել է «Չես ֆայմի» բջջային հավելվածը

Կարևոր լուրեր Բարձր տեխ.
1-7

Այսօր կայացավ Armenian Startaup Cup ազգային մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը: Ներկայացված   156 հայտերից հաղթող ճանաչվեցին երեքը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Չես ֆայմի» stutup-ը և արժանացավ բիզնես զարգացման համար 1.500.000դրամ մրցանակի: «Չես ֆայմի»-ն բջջային հավելված է, որը հնարավորություն է տալիս լուծել շախմատային խնդիրներ այլընտրանքային եղանակներով: Մեզ հետ զրույցում հեղինակը` Գոռ Վարդանյանը, նշեց, երկու ամսում ունեն ավելի քան 50 հազար հետևորդ: 3 Մրցույթի նպատակը Հայաստանում ձեռնարկատիրական ներուժը զարգացնելն է: ԱՄՆ-ում նորարարական բարձր տեխնոլոգիաների ներդրումային ոլորտում մասնագիտացված  The Road Group-ի հաղթող նախագահ Ռոջեր Սթրաուքն ասաց, որ Հայաստանը լի է տաղանդավոր մարդկանցով, և նման ծրագրերի նպատակն է հնարավորություն տալ նրանց ցույց տալ իրենց իրական ներուժը: 2015 թվականին կոմիքսային սթարթափեր ներկայացրած և հաղթող ճանաչված Hy Pictures թիմի անդամ Հասմիկ Հովհաննիսյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի իրենց հաջողվել է մասնակցել աշխարհի խաղարկությանը և գրավել երրորդ հորիզոնականը. «Մենք որոշել էինք ստեղծել նոր մի բան, որը կխթանի ընթերցանության զարգացմանը և որոշեցինք գրքային կերպարներին ներկայացնել կոմիքսային ձևով: Կարծում եմ` նախագիծը հաջողել է»: Այս տարվա հաղթող թիմը ևս հնարավորություն ստացավ մասնակցելու Մարոկոյում կայանալիք  World StartUp Cup-  ին` մրցելու 72 պետությունների առաջին մրցանակակիրների հետ: Armeninan SturtUp Cup-ի կազմակերպիչ Արաքսյա Մարտիրոսյանը նշեց, որ ընտրում են թիմերի, որոնք իսկապես ունեն ասելիք, ունեն պահանջարկ և հաճախորդներ։ Ընտրվում են մարդիկ, որոնք գիտեն, ունակ են և կարող են սկսել բիզնես: 2