Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կարող է մասնակցել 2017թ Գրան Պրիին

Սպորտ
a1fide

  Շախմատի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2017 թվականի շախմատի Գրան Պրիի անցկացման վայրերն ու ժամկետները, ինչպես նաեւ կանոնակարգը:   Եկող տարի կանցկացվի նման չորս մրցաշար: Առաջինը տեղի կունենա ԱՄԷ-ի Շարժա քաղաքում, փետրվարի 17-28-ին: Երկրորդ մրցաշարը կընդունի Մոսկվան, մայիսի 11-22-ին: Հաջորդ Գրան Պրիին կանցկացվի շվեյցարական Ժնեւում, հուլիսի 5-16-ին: Վերջին՝ չորրորդ մրցաշարը նակատեսված է իսպանական Պալմա դե Մալյորկայում, նոյեմբերի 15-26-ը:   2017 թվականի Գրան Պրիին կմասնակցեն 24 շախմատիստ: Յուրաքանչյուր մրցաշարում հանդես կգան 18-ական շախմատիստներ, որոնք շվեյցարական մրցակարգով կպայքարեն վարկանիշային միավորների համար: Ընդհանուր հաշվարկով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստներն իրավունք կստանան 2018թ մասնակցելու աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: Ամեն մի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 130 հազար եվրո:   Գրան Պրիի մասնակցիների վերջնական ցանկը ՖԻԴԵ-ն կհրապարակի դեկտեմբերի վերջում: Նշենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մտնում է այն 15 ընտրյալների մեջ, որոնք իրավունք ունեն մասնակցելու այդ մրցաշարերին: Մնացած 9 մասնակիցներին ընտրելու են Գրան Պրիի կազմակերպիչները: