Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտը» վերագործարկելուն պատրաստ գործարարին կառավարությունը մերժում է

Տնտեսություն
nairit-1

Վարչապետը ոչ թե կախարդական փայտիկ չունի, այլ տեղը չգիտի. «Նաիրիտը» վերագործարկել ցանկացող գործարարը հետ չի կանգնում իր որոշումից։ EU-ASIA Business  Finance Centre հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որը բազմիցս նշել է, որ պատրաստ է ներդրումներ կատարել «Նաիրիտ» քիմիական գործարանը վերագործարկելու համար, «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ սնանկացման գործընթացը սկսվեց նրա համար, որպեսզի «Նաիրիտի» շուրջ իրենց ներդրումային ծրագրերը տապալեն. «Մեր մի շարք հստակ ոճով գրված առաջարկներին մենք ստացել ենք կարճ ու ծիծաղելի պատասխան Էներգետիկայի նախարարից։ Ես պետք է ևս մեկ անգամ ասեմ, որ մենք պատրաստ ենք ներդրումների, տենդերին մասնակցելու ենք, պայքարելու ենք մինչև վերջ»։ Գործարարի խոսքով «Նաիրիտի» վերագործարկումը մեր արդյունաբերության հրաշքն է լինելու. «Կարեն Կարապետյանը, որ ասում է՝ կախարդական փայտիկ չունի, ապա միակ պատճառն այն է, որ տեղը չգիտի։ Դա նրանից է, որ նա վարչապետ նշանակվեց առանց Հայաստանի տնտեսությունը խորը ուսումնասիրելու։ Մենք էլ ասում ենք, որ ոչ միայն ունենք այդ փայտիկը, այլ նաև պատրաստ ենք դա փոխանցել Ձեզ, դա մեր կողմից «Նաիրիտի» վերագործարկումն է և ունենք ՀՀ-ն տնտեսական միջազգային հարաբերություններում ներառելու ծրագիր»։ Աշոտ Գրիգորյանը նշեց, որ այս ամենը նման է, նրան, որ հիվանդին անվճար, բավականանին հայտնի դեղ առաջարկեն, իսկ նա հրաժարվի դրանից։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Շենգավիթի դատարանի որոշմամբ, ՀԷՑ-ին մեկ միլիարդ դրամի չափով պարտքի համար գործարանը սնանկ է ճանաչվել։