Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանն ուղղակի դրախտավայր է բիզնես խլելու համար» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
9vwGWIsDeK0

Հայաստան այսուհետ էլ ներդրումներ չեն գալու, իսկ կառավարության ներդրումային ծրագրերն ուղղակի ծիծաղելի են. ահազանգում է «Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը. «Այս պահին հնարավոր է գա Հայաստան միայն ախպարական,ամենալավ իմաստով, կապիտալ, այն էլ` ոչ մաքուր ծագման: Մաքուր կապիտալը պետք է գնա ապահով վայր»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, մաքուր կապիտալը չի սիրում այն երկրները, որտեղ իշխանությունը մասնավորից բիզնես է խլում: Հայաստանն ուղղակի դրախտավայր է բիզնես խլելու համար. «Անգամ վերջին դեպքերը «Սեքյուրիթի դրիմի» հետ նույնպես ցույց է տալիս, որ միգուցե կեղեքող, միգուցե անօրինական ընկերությունը միեւնույն է չի կարելի զրկել սեփականությունից»: Հաջորդ խնդիրը բրոքերային համակարգն է, որը մաքսավորների համար ստեղծված ընկերություններ են: Բրոքերները լեգալացնում են կաշառքը, նրանց տրվելիք գումարը ուղղակիորեն պետք է մուծվի պետբյուջե. «Մենք ունեցել ենք դեպք, երբ որ Վրաստանի համար ամսագիր էինք տպագրել, եւ երկու շաբաթ էդ ամսագիրը սահմանը չկարողացավ հատի, եւ հին ամսագիր հասավ Վրաստան: Խնդրեմ ու էլ այդ ամսագիրը մեզ չի պատվիրում»: Մեզ Վրաստանի նման մաքսային համակարգ է պետք,-ասում է Արմեն Մարտիրոսյանը: Եվ Վրաստանի նման էլ Հայաստանի ճանապարհներին չպետք է լինեն պետավտոտեսուչներ: Նրանք խրտնեցնում են Հայաստանով անցնող բեռնափոխադրողներին. «Ճանապարհային ոստիկանության մնացած ֆունկցիաները պետք է դուրս գա եւ մնա միայն պարեկային ֆունկցիան: Նա պետք է հնարավորություն չունենա տուգանելու։ Տուգանքներն էապես թանկացնում են բեռնափոխադրումները։ Բարոյական մթնոլորտը փչանում է եւ տարբեր տրանսպորտային ընկերություններ նախընտրում են օրինակ Իրանից Վրաստան գնալ Թուրքիայով եւ ոչ թե Հայաստանով»: Որպես հաջորդ քայլ պարոն Մարտիրոսյանը նշում է արտահանման վճարների զրոյացումը: Միայն Հայաստանում է, որ երկաթուղային բեռնափոխադրումների գինն ավելի բարձր է, քան ավտոբեռնափոխադրումների գինն է. «Եթե մենք համեմատում ենք մեր երկաթուղին վրացական կամ բելառուսական երկաթուղիների հետ, ապա երեւում է, որ կառավարիչը իր ստանձնած պարտավորությունները չի կատարել եւ նրան կարելի է զրկել լիցենզիայից, նոր մրցույթ հայտարարել»: Բեռնափոխադրումների համար Հայաստանը տհաճ երկիր է նաեւ ճանապարհների դանդաղության համար: Մայրուղիներին մեր ճանապարհների արագությունը մինչեւ 80 կիլոմետր ժամ արագություն է. «Էդ նշանները 60-ական 70-ականներին Զապարոժեցների, Մոսկվիչների, Պազերի եւ տրակտորների համար նախատեսված նշաններ էին»: Սակայն Արմեն Մարտիրոսյանի համար առանձնահատուկ է Եվրասիական Միության մեջ Հայաստանի մաքսատուրքերի թեման: Այստեղ Հայաստանը վատ է բանակցել: Ներքին արտադրողն ընդհանրապես դուրս է մնացել այդ բանակցություններից: Նրա արտադրության համար անհրաժեշտ ապրանքը մաքսատուրքերի պատճառով Հայաստան է մտնում մի քանի անգամ ավելի թանկ, որն էլ թանկացնում է արտադրվող ապրանքը եւ դարձնում անմրցունակ այստեղ՝ Հայաստանում: Մինչդեռ մենք շրջափակման մեջ ենք եւ ԵՏՄ-ի հետ սահման չունենք. «Հստակ կարելի է տրանսպորտային թվերով եւ հումքի ներմուծման թվերով ցույց տալ, որ Հայաստան էս ամեն ինչը ավելի թանկ է ներկրվում, քան ԵՏՄ այլ պետություններ եւ ԵՏՄ մյուս պետություններն ունենում են առավելություն»: Գործարարը Կարեն Կարապետյանի կառավարության մոտ բարեփոխումների մղում չի տեսնում: Եվ եթե Հայաստանը ներդրումների համար գրավիչ չդառնա, այդ փողը չի մեռնի, կգնա այլ երկրներ: