Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
unnamed-23

Հայաստանի ծանրորդներն առաջին մեդալը նվաճեցին Իսրայելում տեղի ունեցող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Մինչեւ 20 տարեկանների մրցաշարում մեր 77 կգ քաշային ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը համառ պայքարում գրավեց 1-ին տեղը եւ արժանացավ ոսկե մեդալի: Նա երկամարտում ցույց տվեց 326 կգ (149+177) արդյունք՝ ընդամենը մեկ կիլոգրամով առաջ անցնելով լատվիացի Ռիտվարս Սուխարեւսից եւ ռումինացի Դորու Ստոյանից, որոնք զբաղեցրին համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղերը: Վաղը մեր ծանրորդներից հանդես կգա միայն Ռազմիկ Օլտեցյանը, որը ուժերը կփորձի մինչեւ 23 տարեկանների 77 կգ քաշային կարգում: