Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«1988-90 թթ-ին ծնված երիտասարդները հատուկ վերաբերմունք են պահանջում». հոգեբան (տեսանյութ)

Հասարակություն
hogeban

1988թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը էլ ավելի ծանրացրեց առանց  այն էլ Հայաստանում այդ օրերին առկա ծանր իրավիճակը, որ ստեղծվել էր Արցախյան շարժման հետեւանքով: Երկրաշարժը երկրորդ հարվածն էր։ Երրորդ՝  ՀԱԷԿ-ի փակումն էր: Հոգեբան Իրինա Ծատուրյանի խոսքերով, այս ամենը լրջագույն սթրեսի պատճառ էր  այդ տարիներին: Ըստ հոգեբանի, երբ իր մոտ երիտասարդ հաճախորդ է գալիս, ապա ինքն առաջինը  հարցնում է, թե նա որ թվին է ծնվել: Իրինա Ծատուրյանն ասում է, որ եթե անգամ երիտասարդը ծնվել է Սպիտակի երկրաշարժից տուժած բնակավայրերից հեռու՝ Երեւանում, սակայն  1988-90 թթ-ին, ապա նա դառնում է հատուկ վերաբերմունք պահանջող անձ: Հոգեբանը եկել է մի եզրակացության՝ հայերը սթրեսից  սփոփվելու  եւ այդ վիճակից  դուրս գալու զարմանալի հատկություն ունեն: «Մեր ազգին ոչ մի բան չի հաղթի, մեր գենետիկ հիշողության մեջ ջարդեր կան, ղարաբաղյան պատերազմն իր պատմություններով, հետո երկրաշարժ, հետո ՀԱԷԿ-ի փակում, բայց հիմա մենք էլի նորմալ միմյանց հետ շփվում ենք»: Իրինա Ծատուրյանը նկատել է, որ երկաշարժից հետո շատացել է արտագաղթը, և եթե ոմանք վերադառնում  էլ են հայրենիք, ապա հիմնականում ոչ այնտեղ,  որտեղ սթրես են տարել: Մարդիկ ունենում են վախեր, դառնում են ոչ  սթրեսակայուն, երեխաները ծանր են տանում գերդաստանների փլուզումը: