Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնաժողովի սահմանած սակագինը չի վերաբերում ինքնավար արևային կայաններին

Տնտեսություն
unnamed-3

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արևային կայանների համար սահմանված սակագինը վերաբերում է բացառապես մինչև 1 մեգավատ հզորություն ունեցող կայաններին։ ՀՀ էներգետիկ ենթակառույցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով, այն որևէ կերպ չի առնչվում սեփական կարիքների բավարարման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տեղադրվող մինչև 150 կՎտ հզորությամբ ինքնավար կայաններին։ Վերջիներիս սակագինը կարգավորված է Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին օրենքով։ Ըստ այդմ, սեփական կարիքները բավարարելուց հետո, ավելցուկային էլեկտրաէներգիան բաշխիչ ցանցերին վաճառելիս ինքնավոր արտադրողները ստանում են փոխհատուցում` գործող սակագնի 50 տոկոսի չափով։ Հայկ Հարությունյանի փոխանցմամբ՝ նոյեմբերի 16-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած սակագինը 1 մեգավատանոց արևային կայանների համար կազմում է 42,6 դրամ, առանց ԱԱՀ։ Նույնը գործում է հողմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի դեպքում։ Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այն բավական արդյունավետ սակագին է նման կայանների համար։ Բացի այդ,  պետությունը 20 տարի ժամկետով երաշխավորում է դրանց կողմից արտադրված էլեկտրաէներգիայի գնումը։ Նշենք նաև, որ ի տարբերություն ինքնավարների՝ մինչև 1 մեգավատանոց կայանների գործունեությունը ենթակա է լիցենզավորման։   Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին