Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիրակի». Ինչու է երիտասարդ տղամարդկանց 34 տոկոսը հրաժարվում ամուսնությունից (տեսանյութ)

Հասարակություն
erit

«Կիրակի» հաղորդաշարի թեման այս շաբաթ երիտասարդության հիմնախնդիրներն են։ 2016 թ. հունվարի 1-ի պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում բնակվող 2 մլն 998 հազար մարդուց երիտասարդ տարիքի է 764 հազարը՝ շուրջ 25 տոկոսը. Խոսքը 20-34 տարեկանների մասին է։ Նրանց  կեսից ավելին բնակվում է քաղաքներում։ Երիտասարդների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները բնականորեն ազդում են նրանց վերարտադրողական վարքագծի և նպատակների վրա: Համաձայն ՀՀ երիտասարդական ազգային զեկույցի՝ ամուսնացած երիտասարդ տղամարդկանց մոտ 40  տոկոսը հերթական երեխան ունենալու մտքից հրաժարվել է` պայմանավորված  սոցիալական վիճակով: Չամուսնացած երիտասարդների ամուսնությունից հրաժարվելու մեջ տնտեսական բաղադրիչը կազմում է մոտ 34 տոկոս, իգական սեռն ավելի քիչ է մտահոգված այս հարցով ամուսնությունից առաջ՝ մոտ 7.6 տոկոս: Երիտասարդների առջև ծառացած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները նաև նրանց միգրացիոն տրամադրություններն են խթանում։ Հաղորդման համար նյութեր են պատրաստել «Ցայգ» և «Սևան» ՀԸ մեր գործընկերները։ Հաղորդման հյուրերն են Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը և քաղաքագետ  Դավիթ Մանուկյանը։ Թեմայի մասին առավել մանրամասն՝ տեսանյութով