Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանը կունենա մեկ մասնակից

Սպորտ
gag1

Այսօր Իսրայելում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցի 13 մարզիկ-մարզուհիներով: Աղջիկների մինչեւ 20 տարեկանների մրցաշարում ելույթ կունենան Սոնա Պողոսյանն (75 կգ քաշային կարգ) ու Արփինե Դալալյանը (+75 կգ): Մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հանդես կգա Իզաբելլա Յայլյանը (58 կգ): 20 տարեկան ծանրորդների մրցումներում հայտավորվել են 5 հոգի. Դավիթ Գասպարյան (62 կգ), Դավիթ Հովհաննիսյան (77 կգ), Հակոբ Մկրտչյան (85 կգ), Սամվել Գասպարյան (94 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+105 կգ): 23 տարեկանների առաջնությունում իրենց ուժերը կփորձեն Սմբատ Մարգարյանը (56 կգ), Գեւորգ Բաղդասարյանը (62 կգ), Ռազմիկ Օլթեցյանը (77 կգ), Կարուշ Ղուկասյանը (94 կգ) եւ Մկրտիչ Մկրտչյանը (105 կգ): Այսօր մրցահարթակ կմտնի միայն Դավիթ Գասպարյանը: Ահա մեր ծանրորդների ելույթների ժամանակացույցը.   5 դեկտեմբերի Սմբատ Մարգարյան Գեւորգ Բաղդասարյան   6 դեկտեմբերի Իզաբելլա Յայլյան Դավիթ Հովհաննիսյան   7 դեկտեմբերի Ռազմիկ Օլթեցյան   8 դեկտեմբերի Հակոբ Մկրտչյան Սամվել Գասպարյան Սոնա Պողոսյան   9 դեկտեմբերի Արփինե Դալալյան Կարուշ Ղուկասյան   10 դեկտեմբերի Մկրտիչ Մկրտչյան Սիմոն Մարտիրոսյան