Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լարսում աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

Պաշտոնական
Lars

Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ ուժեղ քամու պատճառով Ստեփանծմինդա - Լարս  ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետևանքների  վերացման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Դրանք նախատեսվում է վերսկսել վաղը՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն