Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտն» ու «Փյունիկը» խաղաղությամբ ավարտեցին 2016 թվականը

Սպորտ
unnamed-14

Այսօր ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 17-րդ տուրը, դրա հետ միասին նաեւ մրցաշրջան-2016-ը: Տարվա վերջին պաշտոնական խաղում հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» իր հարկի տակ ընդունեց «Փյունիկին»: Երկու թիմերն էլ 90 րոպեի ընթացքում այդպես էլ չկարողացան գրավել դարպասները եւ գրանցվեց գոլազուրգ ոչ-ոքի: «Ալաշկերտը» վաստակեց 30 միավոր եւ շարունակում է ընթանալ 2-րդ հորիզոնականում: «Փյունիկը» երեք միավոր քիչ ունի եւ այժմ «Գանձասար-Կապանի» հետ բաժանում է 3-4-րդ տեղերը: Կայացած 17 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Գյումրիի «Շիրակը», որն իր ակտիվում ունի 34 միավոր: Հենց այդ չորս թիմերն էլ կպայքարեն մրցանակային տեղերի համար, քանի որ առաջնության մյուս երկու մասնակիցները՝ Երեւանի «Բանանցն» ու «Արարատը», բավականին ետ են մնացել վերը նշված քառյակից՝ համապատասխանաբար 11 եւ 21 միավորով: Առաջնությունում այժմ երեքամսյա ընդմիջում է հայտարարվել: Հաջորդ, 18-րդ տուրը, կկայանա 2017 թվականի մարտի 4-5-ին: Թիմերը ձմռանը ոչ միայն կհանգստանան, այլեւ կփորձեն տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել եւ թարմացնել իրենց կազմերը: