Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպիտակի և Ապարանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Պաշտոնական
roads1

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Սպիտակի և Ապարանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիսի, Գավառի, Մարտունու ճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բքի և վատ տեսանելիության պատճառով: Արթիկի ճանապարհներին ևս բուք է: Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն