Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» կրկին պարտություն կրեց

Սպորտ
gago

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի երկրորդ խաղում Երեւանի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունեց Կապանի «Գանձասար-Կապանին»: Հանդիպման ելքը վճռեց 8-րդ րոպեին հյուրերի հարձակվող Կլաուդիո Մարինիի խփած միակ գոլը: «Գանձասար-Կապանը» 8-րդ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 27 միավոր եւ մեկով առաջ անցավ 3-րդ տեղում գտնվող «Փյունիկից»: «Արարատը» շարունակում է անհաջող հանդես գալ եւ առաջնության վերջին 12 խաղերում կրեց 10-րդ պարտությունը: Թիմը 6 միավորով անհույս եզրափակում է մրցաշարային աղյուսակը: