Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծռերից Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը չի բարելավվում (տեսանյութ)

Հասարակություն
Hovhannes-Harutyunyan-nkar

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը մնում է մտահոգիչ։ Փաստաբանն ու հարազատները երկար ժամանակ ահազանգում են, որ Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Հովհաննեսի ոտքը մգանում է, վերքից անընդհատ արտադրություն կա, սակայն բավարար բժշկական միջամտություններ չեն արվում։ «Ա1+»-ի հետ զրույցում նրա քույրը՝ Թամար Հարությունյանը, հայտնեց, որ իրավասու մարմինների ուշադրությունն այս խնդրի վրա սևեռելու փորձերն անցել են ապարդյուն. «Իբր թե նշանակվեց ինտենսիվ բուժում, բայց պարզվեց, որ ճնշում չափելու համար ջերմաչափ են տանում-բերում, ինչը ծիծաղելի է։ Խոստանում էին, որ կօգնեն վիճակը շտկելու համար քայլեր կանեն, այդպես էլ մնացին անկատար»,- ասում է Թամարա Հովհաննիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում