Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարցեր՝ վարչապետին. ուղիղ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karen

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպում է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ Վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով զրույցը նպատակ ունի աշխարհասփյուռ հայերին միավորել երկրի կայուն զարգացման շուրջ` երկխոսության և համատեղ կայացվող որոշումների միջոցով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական և մշակութային։ Միջոցառմանը կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ