Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գևորգ Ղազարյանը կանգնեցրել է Պորտուգալիայի չեմպիոնին

Սպորտ
Ghazaryan

Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրում Գևորգ Ղազարյանի «Մարիտիմու»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել է ընթացիկ առաջնությունում առաջին հորիզոնականը զբաղեցնող «Բենֆիկա»-ին։ Հանդիպման հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը ՝ տուգանային հրապարակի կենտրոնից կատարած հարվածով գրավելով Էդերսոնի դարպասը։ Չեմպիոնական տիտղոսներով երկրի ռեկորդակիր «Բենֆիկա»-ի ֆուտբոլիստներին հաջողվել է 27-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը, սակայն Ղազարյանի թիմին հաջողվեց ևս մեկ գնդակ խփելով՝ հաղթել 2։1 հաշվով։ Հանդիպումից առաջ բուքմեյքերները կանխատեսում էին Պորտուգալիայի գործող չեմպիոն «Բենֆիկա»-ի վստահ հաղթանակը։ «Մարիտիմու»-ն, խաղից հետո վաստակելով 17 միավոր, զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Բենֆիկա»-ն, չնայած պարտությանը, 29 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։