Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն քննարկել է նախընտրական հնարավոր դաշինքների հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
bhk-logo

Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը. այս մասին հայտնում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը։ Նիստին մասնակցել են ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ տարածքային կառույցների պատասխանատուներն ու տարածքային խորհուրդների ակտիվների ներկայացուցիչները։ ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպչական հարցերը։ Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամները, ԲՀԿ խմբակցության եւ ԲՀԿ Երեւանի ավագանու անդամները հանրապետության մարզերում եւ Երեւանի համայնքներում կկազմակերպեն հանրային հանդիպում-քննարկումներ՝ երկրում առկա խնդիրների շուրջ հանրության տեսակետը լսելու եւ ԲՀԿ նախընտրական ծրագիրը ժողովրդի հետ քննարկումների արդյունքում ամբողջացնելու համար։ ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը քննարկել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հնարավոր դաշինքների հարցը։ Քննարկվել են նաեւ ռեյտինգային ընտրակարգով կուսակցական առաջադրումները։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկվել են կուսակցական-կազմակերպչական մի շարք հարցեր եւս։ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի փոխնախագահ Վարդան Վարդանյանը, ԲՀԿ քաղխորհրդի անդամներ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Սերգեյ Բագրատյանը, ինչպես նաեւ կուսակցության տարածքային կառույցների պատասխանատուներ հանդես են եկել կուսակցության քաղխորհրդի եւ տարածքային կառույցների կատարած աշխատանքի հաշվետվությամբ եւ առաջարկներով։