Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանում մոտորանավակով իրականացվել է ռեյդային հսկողություն

Հասարակություն
3-3

ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքներում  ավարտվել են  2016թվականի  աշնանային ստուգումները: «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները Սևանա լճի տարածքում ՄԱՍՏԵՌ –410 մոտորանավակով իրականացրել են ռեյդային հսկողություն, որի արդյունքում հայտնաբերել են ձկնորսական ցանցերի ապօրինի տեղադրման 3 դեպք: Ընդհանուր առմամբ Սևանա լճի տարբեր հատվածներից հանվել են 18 հատ տարբեր խորշերով պոլիեթիլենային ձկնորսական ցանցեր, որոնցում հայտնաբերվել է 69 հատ Սիգ տեսակի ձուկ: Ձկան այդ քանակը ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հանձնվել է Գավառի մանկատուն և Սևանի թիվ 3  «Հեքիաթ» մանկապարտեզ: Որսագործիքները հանձնվել են «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պահեստ` համապատասխան հանձնաժողովի կողմից  սահմանված կարգով ոչնչացվելու համար: «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Սոսու պուրակ» պետական արգելավայր մասնաճյուղում իրականացվել են ֆենոլոգիական դիտարկումներ, անտառպաթոլոգիական հետազոտություններ /մկնանման կրծողների առկայության հայտնաբերում/ և ձնահյուսքից ջարդված ծառերի փայտանյութի հաշվառում: 1 2 Շարունակվում է վայրի կենդանատեսակների և թռչնատեսակների վրա եղանակային պայմանների ազդեցությամբ պայմանավորված արեալների փոփոխությունների  ուսումնասիրությունը: «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից  Դիլիջան քաղաքի բնակչությանը  հատկացվել է 346 խմ. քամատապալ ծառերից առաջացած փայտանյութ:  Պարկի պահպանության բաժնի աշխատակիցներն  իրականացրել են շարունակական անտառպահպանման, ստուգողական աշխատանքներ` ապօրինի ծառահատումների և որսագողության դեմ տարվող պայքարի շրջանակներում: «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում իրականացված ստուգումների արդյունքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել է անտառխախտման 2 դեպք /ապօրինի 9 ծառահատում/: Կազմվել է անտառխախտման արձանագրություն և վնասի չափը հաշվարկելու նպատակով ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության ՀՀ Տավուշի մարզի տարածքային բաժին: