Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ առաջին փոխնախագահի հավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է (տեսանյութ)

Քաղաքականություն
Sct9_zNQ09k

Ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը այն որակեց որպես անդրանիկ նիստ՝ գործադիր մարմնի նոր կազմի պատճառով: «Նոր կազմի տպավորությամբ՝ համագումարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանում քաղաքական օրակարգի թիվ մեկ դերակատարը ՀՀԿ-ն է: Բոլոր թերություններով և խնդիրներով հանդերձ, ՀՀԿ-ն ունի այն ներուժը, որպեսզի առաջ շարժվի:Հետհամագումարյան, ու նաև մեր ընդդիմադիր գործընկերների գնահատականները ցույց տվեցին, քիչ թե շատ ծրագրային գնահատական, քիչ, թե շատ գաղափարական քննադատություն չլսվեց, և ավելին՝ այլընտրանքային գաղափարական ծրագիր, այլընտրանքային ծրագրային օրակարգ ընդդիմության կողմից մինչև օրս հրապարակ նետված չէ»: Անդրադառնալով ՀՀԿ նախագահի տեղակալների, խորհրդի կազմի ընտրությանը, ՀՀԿ խոսնակն ասաց, որ այս նիստում այդ հարցերին անդրադարձ չի կատարվել: «Կուսակցության փոխանախագահներն ընտրվում են խորհրդի նիստի ժամանակ, դեռեւս նիստի օրը հայտի չէ, մինչեւ դեկտեմեբրի 25-ը կհրավիրենք նիստ, կընտրենք առաջին տեղակալին եւ մյուս փոխնախագահներին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է: Սահմանային լարվածության վերաբերյալ հարցին ի պատասխան էլ նա ասաց, որ Գործադիր մարմնի նիստին մասնակցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն սահմանի հետ կապված հարց չեն քննարկել: