Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օրենքի ազատականցումը կմեծացնի ԿԸՀ աշխատանքի ծավալը (տեսանյութ)

Քաղաքականություն
mukuch

ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններով փորձ է արվում կայացնել այս դաշտը: Փոփոխություններով մեղմացվում է կուսակցությունների ստեղծման, գրանցման պայմանները: ԿԸՀ-ն  որոշակի մտահոգություններ ունի օրենքի ազատականացման հետ կապված՝ եթե գնալով շատանան ու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնեն, ապա նոր ԸՕ կանոնակարգերով կլինեն բարդություններ: «Կազմակերպական առումով աշխատանքի ծավալը շատ կլինի, սակայն դա չի նշանակում՝ եթե կուսակցությունները լինեն, այսպես ասենք, ենթադրվող թվից ավելին է ու չգրանցենք:  Իհարկե, կուսակցությունների թվի ավելացումը բերելու է լրացուցիչ աշխատանքի, քանի որ դա արդեն կնշանակի՝ լրացուցիչ քվեաթերթիկ պետք է լինի, դա միգուցե կմեծացնի հանձնաժողովների աշխատանքի ծավալը: Սակայն դա բնավ չի կարող հիմք հանդիսանալ որեւէ մեկի իրավունքների սահմանափակման համար»,- նշում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Այս պահին ԿԸՀ-ն զբաղված է նոր ԸՕ կանոնակարգումները կյանքի կոչելու աշխատանքներով եւ այդ նպատակով նախատեսվում են հանդիպումներ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ: