Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաշվողական մեքենաներ, վարսահարդար ու խոհարար՝ նույն քոլեջում (տեսանյութ)

Մարզեր
qolej

Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը տարիներ շարունակ աչքի է ընկել արհեստավարժ մասնագետների դասավանդման յուրատեսակ մեթոդներով և ուսանողների ցուցաբերած բարձր առաջադիմությամբ: Տարբեր մասնագիտություններ ստացած ուսանողները, սկսած «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում», վերջացրած վարսահարդարի և խոհարարի մասնագիտություններով տարիների ընթացքում տվել են ցանկալի արդյունք: Առաջիկայում քոլեջը ևս անելիքներ ունի: Կյանքի կկոչվի անցումային մի նախագիծ, որը կոչվում է Դուալ համակարգի տարրերի տեղադրումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններում: