Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարուքյանն առաջարկում է, որ պատգամավորները զենք կրելու իրավունք ունենան (տեսանյութ)

Քաղաքականություն
maruqyan

Հայաստանում բոլորին հայտնի է, որ իշխանության պատգամավորները զինված են, ընդ որում օրինական զենքով: Այսօր Ազգային ժողովում այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ այստեղ էլ անհավասարություն կա: Նա նշեց, որ կա՛մ պետք է բոլորը հնարավորություն ունենան զենք ունենալու, կա՛մ ոչ ոք: «Ժամանակին եղել է, որ պատգամավորները հաշվեցուցակային զենք կրելու իրավունք են ունեցել, խորհրդարանն իր հատուկ բաժնի միջոցով տվել է՝ պատգամավորի դիմումի հիման վրա: Առաջարկում եմ այս դրույթը նույնպես ամրագրել:  Հայաստանում նոտարը զենք կրելու իրավունք ունի: Ընդհանրապես, կարծում եմ, որ Հայաստանում պետք է շատ վերահսկելի զենք  կրելու իրավունք ունենան բոլորը»,- ասաց Է. Մարուքյանը: