Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ ճանապարհ է անցել հայկական հեռուստատեսությունը (տեսանյութ)

Մշակույթ
tv-tower

1956 թվի նոյեմբերի 29-ին, Խորհրդային Հայաստանի օրվա առիթով հանրապետությունը նվեր ստացավ Միութենական ղեկավարությունից: Հեռուստաէկրաններից առաջին անգամ հնչեցին հանրապետական ստուդիայի ազդականչերը: Հաղորդավարուհի Նառա Շլեպչյանը երևանցիներին մաղթեց բարի երեկո: Սա հայկական հեռուստատեսության ծնունդն էր: Հեռուստատեսությունը մի նոր, չբացահայտված աշխարհ էր երիտասարդ էնտուզիաստների համար: Նրանք պետք է տիրապետեին նոր մասնագիտությունների և ուսուցումը հաճախ կատարվում էր եթերում: Զարգացավ  հեռուստատեսությունը: Ունեցանք նոր աշտարակ, որով հպարտանում էինք և ասում, որ խորհրդային որևէ հանրապետություն նմանը չունի, և որ հաղորդումների ամենամեծ ժամաքանակը տալիս է հայկական հեռուստատեսությունը: 1988-ին սկսեց ձևավորվել առաջին մասնավոր, անկախ  հեռուստաընկերությունը` ա1ը, լրատվամիջոց, որ պետք է ճեղքեր ինֆորմացիոն բլոկադան: «Նոր սերունդ չպատրաստեցինք: Այսօր ունենք ոչ մեկ այլ շատ հեռուստաընկերություններ», -ասում է Լևոն Պարոնյանը, «կա առաջնակարգ տեխնիկա, սակայն չկան մասնագետներ»:   Այսօր հայկական հեռուստատեսությունը նշում է իր ծննդյան 60-ամյակը: