Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Բելգիայում

Հասարակություն
unnamed2-4

Հայաստանի կոմպոզիտորների միության և «Վիտրաժ» միջզգային փառատոնի համագործակցության արդյունքում հայ պատանի կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։ Դեկտեմբերի 15-ին կայանալիք համերգին կներկայացվեն Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթի բոլոր ժամանակների մրցանակակիրների ստեղծագործությունները,որոնք կկատարվեն Բրյուսելում գործող Պ․ Ի․Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտների և ուսուցիչների կողմից։ Համերգը նվիրված է մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին։ Միջոցառումն իրականանում է Բրյուսելում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ։ unnamed3