Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերի» անդամը դատարան էր եկել կոնկրետ նպատակով (տեսանյութ)

Քաղաքականություն
tatul

Սասնա ծռեր խմբի անդամ Թաթուլ Թամրազյանն  դատարանում հրաժարվեց ոտքի կանգնել: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը Թաթուլ Թամրազյանի նկատմամբ կիրառեց դատական սանկցիա՝ նախազգուշացում,  ապա հիշեցրեց՝ մեղադրյալն ինքն էր  ցանկություն հայտնել ներկա գտնվել դատական նիստին «Ես ընդհանրապես եկել եմ, ոչ թե այս դատական նիստին ներկա գտնվելու,  ես եկել եմ ասելու ժողովրդեին, որ չպետք է հանձնվել եւ պետք է պայքարել»,- ասաց նա։ 26-ամյա   Թաթուլ Թամրազյանը եւ նրա պաշտպանը դատարանում բողոքարկում են քննիչի անգործությունը: Նա հուլիսի 17-ից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել է եւ մինչեւ օգոստոսի 6-ը առանց կարգավիճակի գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Գործով որոշումը կհրապարակվի վաղը: Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ  հրազենային վնասվածք ստանալուց հետո հեռացրել էին Թաթուլ Թամրազյանի երիկամը։ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում գտնվող Սասնա ծռեր խմբի անդամ Թաթուլ Թամրազյանը մեղադրվում է շենք-շինություններ գրավելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու ու այն փոխադրելու մեջ։