Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեզվի մասին» օրենքը փոփոխման եթակա չէ. Լևոն Մկրտչյան (տեսանյութ)

Հասարակություն
levon-3

«Ես ուզում եմ մեկընդմիշտ ֆիքսել: Հայաստանի պետական լեզուն հայերենն է, մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է եւ «Լեզվի մասին» օրենքը փոփոխության ենթակա չէ»,- այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց Կրթության եւ Գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, անդրադառնալով այն խոսակցություններին, թե ռուսերենը կարող է դառնալ Հայաստանի երկրորդ պետական լեզուն: Ըստ նրա, այլ հարց է օտար լեզուների զարգացման հիմնախնդիրը. «Եթե մենք ուզում ենք ունենալ գիտակրթական պոտենցիա ունեցող տարածք՝մեր երկրի քաղաքացիները մայրենի լեզվից զատ պետք է իմանան օտար լեզու: Եվրոպական երկրներում ռեալ երեք լեզվի գործածություն է բացի սեփական լեզվից: Մենք դնում ենք առնվազն երկու օտար լեզվի խորացված, ամբողջական կիրառման հարցը»,- նշեց Լեւոն Մկրտչյանը: Լեւոն Մկրտչյանը հորդորեց այս երկու հարցերն իրարից տարանջատել: