Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տարի Անթալիա մեկնող ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 84%-ով

Հասարակություն
rus

Այս տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը միլիոնավոր զբոսաշրջիկներ է կորցրել, որոնց հիմնական մասը կազմում են Ռուսաստանից ժամանողները: Ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից մեկ տարի անց թուրքական «Sondakika.com» կայքը ներկայացրել է 2 երկրների հարաբերություններում առաջացած ժամանակավոր ճգնաժամի հասցրած վնասները տուրիզմի ոլորտին: Մասնավորապես համեմատություն է անցկացվել 2015-ի տարեսկզբից մինչև նոյեմբերի 24-ը (ռուսական ինքնաթիռի խոցման օրը) և 2016 տարեսկզբից մինչև նոյեմբերի 24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ամենահայտնի զբոսավայր` Անթալիա ժամանած ռուս զբոսաշրջիկների թվաքանակի միջև: Ըստ այդմ` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ 2016-ին այդ թիվը նվազել է 84 տոկոսով` 2 մլն 800.000-ից նվազելով 452.000-ի:  Ընդ որում, 432.000-ը Թուրքիա է այցելել սեպտեմբերի 2-ից հետո, երբ ռուսական կողմը կրկին թուլյատրեց չարտերային չվերթների իրականացումը: 2016-ի հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Անթալիա ժամանած ռուս զբոսաշրջիկների թիվը չի անցել 20.000-ը այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 2 մլն 170.000: Հանգստավայր-քաղաքի տնտեսության լոկոմոտիվը հանդիսացող ոլորտի 30-35 տոկոսը ձևավորվում է Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների հաշվին: Նշվում է, որ զբոսաշրջության ոլորտում այս տարի արձանագրված անկումը այս կամ այն չափով ազդել է հարակից մոտ 52 ոլորտի վրա, ինչը հյուրանոցների աշխատակազմերի կրճատումից մինչև սննդի ոլորտի արտադրանքի սպառման դժվարությունների պատճառ է դարձել: ermenihaber.am